Իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելան, ով նախորդ մրցաշրջանում աշխատել է «Սամպդորիա»-ում, գլխավորել է «Միլան»-ը: 42-ամյա մասնագետը 2-ամյա պայմանագիր է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Այդ մասին հայտնում է «ռոսսոներիներ»-ի պաշտոնական կայքը:
«Ակումբը խորին շնորհակալություն է հայտնում Կրիստիան Բրոկիին: Մենք հավատում ենք, որ Մոնտելայի հետ համագործակցությունը կլինի դրական և արդյունավետ»,- նշվում է «Միլան»-ի հայտարարության մեջ:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Մոնտելան տարեկան 2.3 մլն եվրո կվաստակի միլանյան ակումբում:











































