«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրոդյուսերները նշանակել են ֆիլմի ցուցադրման ամսաթիվը:
Մի ամբողջ տարի լուրեր էին պտտվում ֆիլմի գաղտնի նկարահանումների մասին: Պրոդյուսերները խնամքով թաքցրել են շատ տեղեկություններ, մասնավորապես՝ թե ովքեր են լինելու ֆիլմի ռեժիսորը, գլխավոր դերակատարը, ինչպես նաև այն, թե երբ է կայանալու երկար սպասված պրեմիերան:
Այժմ յուրաքանչյուր երկրպագու իր օրացույցում կարող է նշել 2014թ.-ի օգոստոսի 1-ը:
Նկարահանումները ղեկավարում է ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը: Իր հարցազրույցում նա հաղորդել է, որ պատրաստվում է պահպանել գրքի ողջ սյուժետային գիծը, քանի որ իր համար էլ է թանկ Անաստասիայի և Քրիստիանի պատմությունը:











































