Aravot.am-ի փոխանցմամբ՝ օրերս Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տարածքում «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանին դանակահարած երիտասարդը կալանավորվել է:
«Դատարանն այսօր բավարարեց իմ միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը»,-Ակսել Մխիթարյանին կալանավորելու մասին պատմել է քննիչ Արեն Մնացականյանը:
Նշենք, որ դանակահարման դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել քրօր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի











































