Shamshyan.com-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով, Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գտնվում է Երևանում և անհատապես մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերի ընթացքում կուղևորվի Լիվերպուլ, որտեղ պայամանագիր կկնքի տեղի համանուն թիմի հետ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ «Շախտյոր»-ին, որը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում:






































