Լիբանանյան բանակը «ռեյդեր» է անցկացրել Սիրիայի հետ սահմանակից քաղաքների փախստականների ճամբարներում, ձերբակալվել է Սիրիայի 103 քաղաքացի։ Այս մասին ասվում է բանակի հրամանատարության հայտարարությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Բանակի ստորաբաժանումը, որը տեղակայված է Բաալբեկ շրջանում, այսօր արևածագին ռեյդեր է իրականացրել Աթ-Թայբե, Ալ-Համուդիա, Թել-Անյադ, Ալ-Խդեյդա և Դուրս բնակավայրերում գտնվող փախստականների ճամբարներում։ Ձերբակալվել է Սիրիայի 103 քաղաքացի՝ կապված Լիբանանի տարածք նրանց անօրինական ժամանման հետ»,- գրված է հայտարարությունում։
Երեկվա ահաբեկչությունների շարքից հետո Էլ-Կաա շրջան են ուղարկվել հավելյալ ուժեր։ Անցկացվում են միջոցառումներ՝ սահմանամերձ տարածքներում ահաբեկիչների խմբերին ի հայտ բերելու ուղղությամբ։











































