«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ով չի ընդգրկվել Իտալիայի հավաքականում և չի մասնակցում Եվրոպայի ընթացիկ առաջնությանը, շնորհավորել է թիմին` մրցաշարի քառորդ եզրափակիչ անցնելու կապակցությամբ:
Քառորդ եզրափակիչում Անտոնիո Կոնտեի սաները մրցակցելու են Գերմանիայի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության ժամանակ հենց Բալոտելին էր դարձել գերմանացիների դեմ խաղի հերոս` ձևակերպելով դուբլ:
«Որքան կցանկանայի Ֆրանսիայում լինել, բայց… ես տանն եմ: Ամեն դեպքում, աննկարագրելի զգացումներ ունեմ: Հաջողություն եմ մաղթում տղաներին»,- Instagram-ի իր էջում գրել է Բալոտելին:












































