Yahoo ամերիկյան ընկերությունը հաղորդել է AltaVista ինտերնետ-որոնման համակարգի փակվելու մասին, որն ամենահին որոնման կայքերից մեկն է, հաղորդում է Reuters-ը:
Կայքի փակվելը մտնում է ծախսերի կրճատման ընկերության ծրագրերում: AltaVista Yahoo!-ի հետ կփակվի ևս 12 կայք, այդ թվում ընթերցման համար նախատեսված ծրագիրը` Yahoo RSS Alerts, Yahoo Axis դիտարկիչի պլագինը, Yahoo WebPlayer մեդիա-նվագարկիչը և այլն:
«Մենք մի շարք արտադրանքներ փակում ենք այն բանի համար, որպեսզի ավելի լավ կենտրոնանանք նորերի վրա, որոնք անփոխարինելի կդառնան մեր օգտատերերի համար»,- հաղորդել է պլատֆորմային մշակումների բաժնի փոխնախագահ Ջեյ Ռոսիթերը:










































