Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենին կթույլատրվի այցելել «Ինջիրլիքի» ավիաբազա. «Գերմանիայի պաշտպանության նախարարը հանգիստ կարող է այցելել «Ինջիրլիք», որևէ խնդիր չկա»:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարը Bild am Sonntag թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ մտադիր է այցելել «Ինջիրլիք»: Թուրքական կողմը չէր թույլատրել գերմանական պատվիրակության այցը Ինջիրիլք, ինչը կապված էր հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:








































