Սան Ֆրանցիսկոյից դիզայներ՝ Դևիդ Քրիփենդորֆը, քաղցրավենիքների դեմ պայքարելու նոր միջոց է հայտնաբերել: Նա ստեղծել է Kitchen Safe սարքավորումը, որն իրենից ժամացույցով ամուր արկղ է ներկայացնում, որը թույլ չի տա դրա միջից անցանկալի սննդամթերք հանել:
Այդ գաղափարը Դևիդին այցելել է այն ժամանակ, երբ նա փորձել է նիհարել և կնոջը մշտապես խնդրել է իրենից թաքցնել քաղցրավենիքները: Իր կամքի ուժի վրա կասկածելով՝ նա տան ամբողջ քաղցրավենքը դրել է արկղի մեջ, փակել է այն, իսկ բանալին կնոջն է տվել: Հայտնաբերելով, որ քաղցրավենիքի դեմ պայքարում ինքը միայնակ չէ՝ Դևիդը որոշել է թեթևացնել նիհարողների կյանքը և ժամացույցով արկղ է ստեղծել, որը հնարավոր չէ բացել, քանի դեռ չի անցել նշված ժամանակը:











































