Բրիտանիայի խորհրդարանում կարծում են, որ Շոտլանդիան կարող է դառնալ ԵՄ նոր ֆինանսական կենտրոնը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Գանձապետարանի հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ Մարկ Գարների խոսքով՝ Շոտլանդիան կարող է զբաղեցնել Լոնդոնի դիրքը՝ մնալով ԵՄ շրջանակներում:
Գարները նշել է, որ Շոտլանդիայի նախարար Նիկոլա Սթարջենի փոխարեն ինքը կփորձեր այլընտրանքային դերակատարում գտնել երկրի համար:
«Ահա ես ինչ կանեի՝ կփորձեի կենտրոնացնել ֆինանսական ծառայությունները՝ դառնալով Լոնդոնի ժառանգորդը «Մեծ Բրիտանիայից ԵՄ-ին անցնելիս»,- ասել է Գարները:
Նա նշել է, որ Շոտլանդիան ակնհայտորեն բնական ռեսուրսներից չի ստացել այն եկամուտները, որոնք ակնկալում էր 2 տարի առաջ:












































