Իրանի էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբաս Դավանին հայտարարել է, որ Իրանը սկսել է իր տարածքում արտադրել միջուկային ռեակտորների համար նախատեսված սարքեր, հաղորդում է RIA Novosti-ն: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել «ԱտոմԷքսպո-2013» միջազգային ֆորումի ընթացքում:
«Մենք գրեթե ավարտել ենք 360 մեգավատ հզորությամբ ռեակտորների մշակումը: Այդ ռեակտորների գլխավոր սարքը մենք սկսել ենք արտադրել սեփական ուժերով մեր պետության տարածքում»,- հայտարարել է Դիվանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ շահագործվել է նաև Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ը:










































