Երևանի Վերնիսաժի այն հատվածը, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվելու է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ: Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից:
«Ամեն ինչ օրենքով է, մենակ սա էր անօրինակա՞ն,- քաղաքապետին խնդրում ենք մի քիչ էլ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել»,- ասում են նրանք:
«Երկու կոպեկ հացի փող ենք առնում, էստեղից էլ են լարում: Մեզ գնդակի պես գլորում են էստեղից էնտեղ»,- դժգոհում են վաճառողները:
Մանրամասները՝ տեսանյութում:











































