Armchess.am-ի տեղեկացմամբ՝ Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը Մ8 տղաների խմբում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել է մրցաշարի հաղթող:
Նույն խմբում երրորդ մրցանակին արժանացել է Ռոբերտ Մուրադյանը: Մ12 շախմատիստների մեջ Շանթ Սարգսյանը ստացել է արծաթե պարգև:
Մ8 աղջիկների խմբում երրորդ մրցանակը շնորհվել է Աննա Պողոսյանին:







































