«Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդհանրապես բացառիկ երևույթ է քաղաքակրթության մեջ՝ որպես հոգևոր և քաղաքական գործիչ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը յուրահատուկ հեղափոխություն է արել արևմտյան քաղաքակրթության մեջ: Նա եկավ քրիստոնեական, հատկապես կաթոլիկ եկեղեցու համար շատ ծանր պահի, երբ եկեղեցին սկանդալների, անախորժությունների և խայտառակությունների մեջ տապակված էր»:
Կինոռեժիսորի խոսքով՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեղափոխել է հասարակության վեաբերմունքը կաթոլիկ եկեղեցու, քրիստոնեության և ընդհանրապես հավատքի, հոգևոր կյանքի վերաբերյալ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի կարևոր ուղերձը, ըստ Տիգրան Խզմալյանի, այն էր, որ մենք աշխարհի և հատկապես եվրոպական քաղաքակրթության մասն ենք կազմում. «Նա եկավ ասելու, որ Հայաստանը որբ չէ»:
«Հռոմի պապը իր հետ Հայաստան է բերում աշխարը, և դուրս է հանում Հայաստանն այս փակուղուց դեպի աշխարհ,- ընդգծեց կինոռեժիսորը,- նա եկավ բարձրացնելու մեր ինքնագնահատականը, մեր ինքնագիտակցությունը»:
Տ. Խզմալյանի դիտարկմամբ՝ Հռոմի պապն աշխարհին իր այցով հասկացնում է, որ Հայաստանն իր ամենաբարձր հովանու տակ է վերցնում, որպես մի երկրի, որտեղից սկիզբ են առել քրիստոնեկան արժեքները:
Մանրամասները՝ տեսանյութում:







































