Եգիպտոսի իշխանությունները փակել են արբանյակային հեռուստաալիքը և հայտնի թոք-շոուի հաղորդավարին ձերբակալելու հրաման են տվել՝ անկարգություններ հրահրելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Եգիպտոսն այսօր» հաղորդման հաղորդավար Տուֆիք Օկաշան հինգշաբթի երեկոյան հանկարծ դադարեցրել է հեռարձակումը, երբ իմացել է նախապատրաստվող ձերբակալության մասին:
Մեկ այլ եգիպտացի լրագրող պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով հայտարարել է, որ հեռանում է աշխատանքից՝ ի նշան բողոքի հեռուստաալիքի խմբագրական քաղաքականության միջամտության դեմ:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին եգիպտական ԶԼՄ-ներին կոչ է արել չչարաշահել խոսքի ազատությունը:








































