Sex Free. այսպես է կոչվում է լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի թողարկած պահպանակների նոր շարքը: Տուփի վրա գրված է «Ես աքաղաղ եմ» արտահայտությունը: Նշենք, որ Բրազիլայում այդպես են կոչում «Ատլետիկո Մինեյրո»-ին, որի կազմում այժմ հանդես է գալիս Ռոնալդինյոն:
Հաղորդվում է, որ բիզնեսի բաժնետոսմերի մի մասը պատկանում է «Ատլետիկո Մինեյրո»-ի ղեկավարությանը, ինչի շնորհիվ «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստին թույլ են տվել օգտագործել թիմի գույները և մականունը:
Հիշեցնենք, որ պահպանակների արտադրությամբ է զբաղվում նաև հանրահայտ իտալացի Քրիստիան Վիերին:







































