Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն TNT հեռուստաալիքով հեռարձակվող «Զայցև+1» իրավիճակային կատակերգությունում կկատարի Միխայիլ Գալուստյանի մարմնավորած կերպարի հոր դերը՝ հաղորդում է հեռուստաալիքի մամլո ծառայությունը:
Սերիալում Գալուստյանը խաղում է Ֆեոդորի դերը: Կատակերգության գլխավոր հերոսը Սաշա Զայցևն է (Ֆիլիպ Կոտով), որը տառապում է անձի երկատմամբ:
2013թ. հուլիսից սկսվում են կատակերգության երրորդ սեզոնի նկարահանումները, որտեղ կհայտնվի նաև Ֆեոդորը, որի դերակատարն է Դեպարդյեն:








































