Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

ՎՊ հաշվետվությունից հետո իշխանությունները ստեղծված իրավիճակից ելք են փնտրում

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվության ներկայացումը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանության ներսում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունները այժմ այդ իրավիճակից ելքեր են փնտրում: Լուրեր են շրջանառվում, որ այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանը ևս բարկացած է Ի. Զաքարյանի վրա, քանի որ վերջինս այդ հաշվետվությամբ ՀՀ բոլոր պաշտոնյաներին անուղղակիորեն «գող» է անվանել: Եվ որքան էլ ՎՊ նախագահն ասում է, որ հայտնաբերած խախտումները քննարկել է նախագահի հետ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը խիստ դժգոհ է այն հանգամանքից, որ սոցիալ-տնտեսական այս լարված իրավիճակում Ի. Զաքարյանն այդ քննարկումը վերածեց շոուի: Ասում են նաև, որ որոշ խախտումներ կամ հանգամանքներ ՎՊ նախագահը Ս. Սարգսյանին խեղաթյուրված է ներկայացրել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՎՊ այս հաշվետվության ներկայացումը գրավել է նաև միջազգային կառույցների ուշադրությունը, ովքեր նույնպես ֆիքսել են այնտեղ տեղ գտած չարաշահումներին վերաբերող փաստերը: Հավանաբար, առաջիկայում դրանք իրենց ազդեցությունը կթողնեն միջազգային կառույցների՝ Հայաստանին վերաբերող զեկույցների վրա: Ի դեպ, ՎՊ հաշվետվության քննարկմանը ԱԺ-ում հետևում էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Նշենք նաև, որ Ազգային ժողովում այս անգամ այդ հաշվետվության քննարկումը բավականին աղմկոտ ստացվեց: Առաջին անգամ դրա նկատմամբ առաջացավ ներիշխանական դժգոհություն: Կառավարությունն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց քննարկման ժամանակ ընդդիմացան Ի. Զաքարյանին:

Բանն այն է, որ Ի. Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի պետական համակարգում բյուջեի փողերը ծախսվում են համատարած խախտումներով ու չարաշահումներով: Խնդիրն այն չէ, որ Ի. Զաքարյանը սխալ է ասել: Նրա հաշվետվության ներկայացումը թեև մի փոքր ուռճացված և երբեմն շփոթություն առաջացնող էր, բայց հիմնականում արտացոլում էր ճիշտ իրավիճակը: Եվ այժմ իշխանությունները պետք է բացատրություն տան, թե այդ գողերին ինչու չեն պատժում: Դա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը՝ սկսած Սերժ Սարգսյանից, պետք է կա՛մ հրաժարական տա, կա՛մ էլ ձերբակալվեն բյուջետային միջոցները մսխած անձինք: Իշխանությունները այժմ ելքեր են փնտրում՝ ինչպես դուրս գալ Ի. Զաքարյանի ստեղծած իրավիճակից:

Տ. Սարգսյանը արդեն երկու անգամ նախարարներին հանձնարարել է անձամբ պատասխան տալ իրենց ոլորտների համար: Այսօր էլ նա նախարարներին հանձնարարել է առանձին-առանձին հանդիպել լրագրողների հետ ու ՎՊ-ի հաշվետվության հետ կապված՝ իրենց ոլորտների վերաբերյալ բացատրություններ ներկայացնել: Թե իշխանություններին որքանով կհաջողվի մեղմել ՎՊ նախագահի ստեղծած իրավիճակը՝ դժվար է ասել: Խոսակցություններ են շրջանառվում, որ այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ Ի. Զաքարյանի հաշվետվությունն է ճիշտ, ու բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ իշխանությունները պետք է «սխալ» հանեն Ի. Զաքարյանին:

Հավելենք, որ Ի. Զաքարյանը մեկնել է Գերմանիա՝ գործուղման:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում