Friday, 19 06 2026
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Վարշավա այցով Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց Մոսկվային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:

 – Պարոն Զաշտովտ, օրերս պաշտոնական այցով Լեհաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ուստի այս օրերին հետաքրքիր կլիներ հասկանալ, թե Լեհաստանը, լինելով ԵՄ առանցքային երկրներից մեկը, զուգահեռաբար վարո՞ւմ է ուրույն արտաքին քաղաքականություն Հարավային Կովկասում՝ Եվրամիությունից անկախ, թե՞ այդ քաղաքականությունը համընկնում է այս տարածաշրջանում ԵՄ-ի շահերին:

 – Ես կսկսեի նրանից, որ Լեհաստանը հանդիսանում է այն երկրներից մեկը, որոնք ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողներն են եղել: Դա, իհարկե, լեհական ծրագիր չէ, բայց Լեհաստանը, Շվեդիան դարձան նախաձեռնողները 2009 թ.: Թեև ծրագիրը չի վերաբերվում տարածաշրջանային անվտանգությանը, բայց այն, իհարկե, մեկնարկեց 2008 թ. Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո: Դա կարելի է համարել ԵՄ-ի պատասխանն այս տարածաշրջանի մարտահրավերներին և այն երկրներում մարտահրավերներին, որոնք համարվում են ԵՄ-ի Արևելյան գործընկերները: Ուստի բոլոր տարածաշրջանային խնդիրները՝ անվտանգությանն ու տնտեսությանն առնչվող, համակարգվեցին այս մեկ՝ «Արևելյան գործընկերություն» հարթակով:

 Իսկ պաշտոնական այցերը Լեհաստան, Լեհաստանից Հայաստան, նաև լեհ փորձագետների այցերը Հայաստան պետք է դիտարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով պայմանավորված բանակցությունների կոնտեսքտում: Թեև Հայաստանն այս գործընթացի առաջատարներից չէ, բայց շատ բան է արդեն արված, և կարելի է ասել, որ մեծ հնարավորություն կա, որ այդ համաձայնագիրը կնախաստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

 – Ասոցացման համաձայնագիրն ընկալվում է որպես Եվրաինտեգրացիայի առաջին մակարդակ, Դուք կարծում եք, որ Հայաստանը կանցնի՞ Եվրաինտեգրացիայի առաջին փուլը:

 – Սա դեռևս Եվրաինտեգրացիա չի համարվում, բայց ես կարծում եմ, որ սա շատ լավ սկիզբ է, որ Հայաստանը շարունակի այդ ուղին, բայց այս մասին դեռ հայտարարություններ չեն եղել:

 – Հայաստանը, որը կանգնած է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին, նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի ավելի անկախանալու փորձերին: Ռուսաստանն անուղղակիորեն որոշակի ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ: Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել այդ ճնշումները և ինչպե՞ս պետք է դա անի:

 Սա բավական բարդ հարց է, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության, տնտեսության առումով, այնպես որ Ռուսաստանը որոշակի ճնշման լծակներ ունի Հայաստանի վրա: Բայց ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ Ռուսաստանն այդքան էլ լուրջ չի վերաբերվել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, և չեմ կարծում, թե դա Ռուսաստանի համար որոշակի սպառնալիք է իր ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ, բայց ներկայումս միգուցե ինչ-որ բաներ փոխվել են, և կա մեկ այլ ծրագիր, որը փորձում է Ռուասաստանը շարունակել։ Դա Մաքսային միությունն է, Եվրասիական միությունը, և ամենահետաքրիրն այն է, թե Հայաստանը կանդամակցի՞ այդ միություններին, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի կարծիքով, փաստորեն, այդ ծրագրերը հնարավոր է համատեղել, թեև շատերը պնդում են, որ դա անհնար է:

 – Լեհաստանում երկրիի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանը շարունակելու է իր քաղաքականությունը «և-և»-ի սկզբունքով տանել առաջ: Հետաքրքրական է այն, որ նա ընդգծել էր՝ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին: Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանում խոսելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների մասին:

 – Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի այս այցը Վարշավա պատահական չէր: Նա ցանկանում էր ինչ-որ մեսիջ փոխանցել Մոսկվային, թեև դա կարող է բավականին տարօրինակ հնչել: Ինձ թվում է, որ նա ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են ավելի քան 20 տարի։ Խոսքը կոմպլեմենտար քաղաքականության մասին է, այսինքն՝ ունենալ լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ: Բայց, իհարկե, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այդ սկզբունքով շարունակել հնարավոր չէ: Այս դեպքում բարդ կլինի, որովհետև այստեղ կան շատ տարբեր տեխնիկական բարդություններ և այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն շատ հստակ և կոնկրետ երկրի բարեփոխումներ են։ Այստեղ կարծում եմ որ կոմպլեմենտարությունը կշարունակվի, բայց այնուամենայնիվ տնտեսական երկկողմանի ինտեգրացիոն գործընթացներն անհնար են:

 – Լեհաստանի նախագահը ևս ասել էր, թե տնտեսական ինտեգրացիոն երկկողմանի գործընթացներն անհնար են, և ԵՄ պաշտոնյաներն այդ մասին թմբկահարում են արդեն վաղուց: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը որքա՞ն կարող է խուսափել ընտրությունից, երբ որոշում կայացնելու պահը, շատերի կարծիքով, հասունացել է:

 – Այո, հասունացել է ՀՀ կառավարության լուրջ որոշումներ կայացնելու պահը: Դեռևս սպասում ենք Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի ավարտին, այն պետք է ավարտվի սեպտեմբեր ամսին: Չեմ բացառում, որ այդ որոշումը կայացվի նոյեմբեր ամսին Վիլնյուսում:

 – Իսկ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

 – Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը շատ լավ է տանում բանակցությունները, չեն եղել մեծ դժվարություններ: Հետաքրքիր է, թե ինչ կլինի, երբ իրականացման փուլը գա: Այսինքն՝ այդ հարցի փուլը պետք է գա համաձայնագրի նախաստորագրումից հետո:

 – Եթե Վիլնյուսում նոյեմբերին նախաստորագրվի Ասոցացման համաձայնագիրը, որը շատերը կասկածի տակ են առնում, կարո՞ղ ենք արդյոք ռուսական ինտեգրացիոն գործընթացների հեռանկարը փակված համարել:

 – Չենք կարող, քանի որ հետո դեռևս պետք է սպասել, որ ստորագրվի և շարունակվի ՀՀ իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն ավարտվի, իսկ հետո արդեն հստակ կլինի, կարծում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում