Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Եգիպտոսի Հելուան քաղաքում գազային էլեկտրակայանի շինարարության նախագիծը, որը նախատեսում է Կահիրեին հատկացնել 585.4 միլիոն դոլար, հաղորդում է ITAR-TASS-ը:
Խոսքը 1950 մեգավատտ հզորությամբ «Հելուան-Հարավ» էելկտրակայանի կառուցման մասին է: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ.: Ենթադրվում է, որ այս կայանի աշխատանքի հաշվին էլեկտրաէներգիայի մշակման ծավալները Եգիպտոսում կմեծանան 10 %-ով:
Նախագծի իրականացումը թույլ կտա ստեղծել 4000 նոր աշխատատեղ, որից 75 %-ը կվերաբերի կայանի շինարարությանը, իսկ մնացածը՝ շահագործմանը և սպասարկմանը:










































