Մեծ Բրիտանիան պետք է որքան հնարավոր է շուտ պարզություն մտցնի և իրականացնի հանրաքվեի ժամանակ ընդունած Եվրամիությունից դուրս գալու որոշումը, ասված է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի երկրների ԱԳ նախարարների բեռլինյան հանդիպման արդյունքներով ընդունված կոմյունիկեում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք Միացյալ Թագավորության կառավարությունից ակնկալում ենք պարզություն և ընդունված որոշման (Brexit) շուտափույթ իրականացում»,- ասված է կոմյունիկեում:
«Բրիտանիայի ժողովրդի որոշումը դարձավ ջրբաժան Եվրոպայի պատմության մեջ: Եվրամիությունը կորցնում է ոչ միայն մասնակից պետություն, այլ նաև պատմություն, ավանդույթ և փորձ»,- նշվում է փաստաթղթում:
ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեման եղել է ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքը:






































