Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանից կմեկնի վաղը՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրից իր հետ տանելով մի քանի յուրահատուկ նվերներ: Դրանցից մեկը՝Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր դիմանկարն է: Երեկ այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Պապը ստացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է դիմանկարի հեղինակ՝ մանրադիտակային քանդակների ու փորագրության վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռ, կրտսեր Է Էդուարդ Ղազարյանը:
«Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի՝ աշխարհում ամենափոքր՝ մեկ միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, Էջմիածնում նվիրվեց ՍրբազանՔահանայապետին: Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեց ինձ և միկրոքանդակագործության արվեստը,- նշել է Է. Ղազարյանը,- սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ ՀռոմիՊապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին»:








































