Չինաստանում պլանավորում են դրոնների և ռոբոտների օգնությամբ կառուցել ստորջրյա Չինական մեծ պատ, որի գլխավոր խնդիրը կլինի ստորջրյա պոտենցիալ հակառակորդների հայտնաբերումը: Այդ մասին հայտնում է Live Science-ը:
Ավելի վաղ Չինաստանը տեղեկատվություն է հրապարակել Հարավ-չինական ծովում ինչ-որ ստորջրյա կայանի կառուցման մասին: Պաշտոնապես կայանը նախատեսված կլինի հետախուզության և հանքանյութերի արդյունահանման համար: Ըստ պլանի` բազան կկառուցվի 3 հազար մետր խորության վրա, որտեղ մշտապես կգտնվեն մարդիկ:
Դիտորդների կարծիքով այդ կայանը ոչ այլ ինչ է, քան ապագա ստորջրյա Չինական մեծ պատը: Լրագրողների տեղեկատվությամբ` դա ստորջրյա և վերջրյա տվիչների մեծ ցանց է, որոնց խնդիրը կլինի պոտենցիալ թշնամու սուզանավերի հայտնաբերումը: Պատը կկառուցեն ստորջրյա ռոբոտները և դրոնները, որոնք Չինաստանը վերջերս ցուցադրել է ռազմական ցուցահանդեսում:









































