Friday, 19 06 2026
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ

Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը Հայաստան հայ կաթողիկեների համար մեծ շնորհ է

Ֆրանցիսկոս Սրբազան Պապի  այցը Հայաստան  հայ կաթողիկեների համար մեծ ուժ է: «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Կենտրոնական Ռուսաստանի և  Մոսկվայի հայ կաթողիկեների ժողովրդապետ հայր Պետրոս  վարդապետ Եսայանը:

«Բոլորիս համար դա մեծ ուրախություն է և Աստծո կողմից մեծ պատիվ, որ Սուրբ Պետրոսի հաջորդը՝ եկեղեցու գլուխը, Քրիստոսի փոխանորդը մեր մեջ է գտնվում: Զգալ Տիեզերական եկեղեցու և Սրբազան քահանայապետի հետ այդ կապը մեզ համար մեծ շնորհ է: Բոլոր կաթողիկեների համար սա հայրական այցելություն է և մենք ցնծում ենք ուրախությունից: Դա հաստատումն է նաև  մեր հավատքի մեջ: Սա առիթ է մեր քահանայապետի խոսքը լսել. մենք հեռու ենք Հռոմից և այստեղ փոքրամասնություն ենք, ուստի, Պապի այցելությունը կաթողիկե ինքնության համար մեծ ուժ է»,-նշեց հայր Պետրոս ը՝ վստահեցնելով, որ Ֆրանցիսկոս Սրբազան Պապը սիրված է ոչ միայն կաթողիկներից, այլ ողջ հայ ազգից:

«Սրբազան Պապն էլ  մեծ  սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ, ինչը Սրբազան  Պապն  արեց անցած տարի՝ ոչ մեկը չարեց. 100 տարվա ընթացքում մեր ձայնը լսելի չէր, իր ձայնը լսելի դարձավ և իր պաշտպանության միջոցով մենք ևս զգացինք իր հայրական դիրքը, խնամքն ու սերը: Ինձ թվում է՝ Քրիստոսի փոխանորդի այցը Հայաստան կզորացնի նաև մեր առօրյա, կենդանի հավատքը, այլ ոչ միայն պատմականորեն հպարտանալու առիթը կտա»,-հավելեց Հայր Պետրոսը:

Սրբազան քահանայապետի պատարագին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կենտրոնական Ռուսաստանի և Մոսկվայի հայ կաթողիկեների ժողովրդապետն առանձնացրեց նաև Պապի Գյումրի այցը: «Գյումրին Հայաստանի «թույլ» տեղը կարելի է համարել՝ աղքատ է, իսկ Պապը սիրում է աղքատներին, և այս այցը  հպարտություն է գյումրեցու համար, քանի որ այս անգամ Քրիստոսի փոխանորդը գալիս է տեսնելու, ուժ ու հույս տալու գյումրեցիներին, դրա համար գյումրեցիների  աչքերի մեջ ուրախություն եմ տեսնում»,-նշեց  հայր Պետրոս  վարդապետ Եսայանը՝ փաստելով, ո ր այս այցով միասնականության ու քրիստոնեկան հավատքի զորացում են բոլորը ստանալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում