Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ղեկավար Շահմար Մովսումովը հայտարարել է, որ հիմնադրամը չի պլանավորում վաճառել ՎՏԲ բանակի բաժնետոմսերը և հավատում է բանկի վիթխարի պոտենցիալին.
«Բանկի անձնակազմը հիրավի շատ պրոֆեսիոնալ է, սակայն դժբախտաբար կան արտաքին բազմաթիվ գործոններ, որոնք ներազդում են բանկի գործունեության վրա:
Դրա հետ մեկտեղ հանդիսանալով ՎՏԲ բանկի ներդրող Ադրբեջանի ինքնիշխան հիմնադրամի ղեկավար` ես պետք է խորին համոզմունք հայտնեմ, որ բանկն ունի զարգացման վիթխարի պոտենցիալ և մենք չենք պատրաստվում ՎՏԲ-ում մեր բաժնեմասը, մենք վստահ ենք նրա ապագայում:
Մենք նաև հուսով ենք, որ արտաքին գործերը նույնպես կուղղվեն մոտ ժամանակներս»:
Հաղորդվում է, որ մարտի 31-ի դրութամբ` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամին է պատկանել ՎՏԲ-ի բաժնետոմսերի 2.95 տոկոսը:











































