Թուրքական «Ֆեներբախչե»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ ազգային հավաքականում իր խաղընկեր Կրիշտիանո Ռոնալդուն լռեցրել է իր բոլոր քննադատներին:
«Ռոնալդուն փակեց բոլորի բերանը: Նա ապացուցեց, որ ցանկացած կրիտիկական պահի կարող է փրկել իր թիմին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս նման ֆուտբոլիստի կողքին: Ռոնալդուն պարզապես ֆանտաստիկ է», – ասել է Նանին:








































