Հավայան կղզիներն ԱՄՆ առաջին նահանգն է, որտեղ զենք ունեցողներին կներառեն ՀԴԲ տվյալների բազայում. երկրում ինչ-որ տեղ զենքի տիրոջ ձերբակալության դեպքում ՀԴԲ-ն ավտոմատ կերպով կտեղեկացվի: Այս մասին հայտնում է Hawaii News Now թերթը:
Նահանգի իշխանությունները հինգշաբթի հաստատել են համապատասխան օրինագիծը: Նահանգի ոստիկանության կարծիքով՝ այդ միջոցառումը կարող է օրինակ դառնալ մյուսների համար:
Նահանգապետ Դևիդ Այգը նաև 2 օրինագիծ է ստորագրել՝ չնայած զենքի լոբբիի ճնշմանը: Դրանցից առաջինով արգելվում է զենք ունենալ նրանց, ովքեր պատասխանատվության են ենթարկվել մարդկանց հետապնդման կամ սեքսուալ բռնության համար: Երկրորդ օրինագիծը ոստիկանությանն իրավունք է տալիս բռնագրավել հոգեկան խանգարումներով տառապող անաշխատունակ անձանց զենքն ու զինամթերքը:
ՀԴԲ Rap Back տվյալների բազան մինչ այդ էլ է գոյություն ունեցել, սակայն այդ Հավայան առաջին անգամ այնտեղ կներառի զենքի տերերին:









































