Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության նախկին գանձապահ Լուիս Բարսենասը կալանքի տակ է վերցվել՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պաշտոնյան կասկածվում է ապօրինի ֆինանսական օպերացիաներ կատարելու մեջ, ինչի արդյունքում նա վաստակել է 48 մլն եվրո: Նախկին գանձապահը կալանքի տակ է վերցվել այն պատճառով, որ հնարավոր է՝ լքի Իսպանիայի սահմանները կամ փորձի ոչնչացնել ապացույցները:
Այս գործը Իսպանիայում մեծ արձագանք է գտել և նույնիսկ հանգեցրել հակակառավարական ցույցերի:











































