ԵՄ իշխանությունները պետք է սկսեն «լսել ժողովրդի ձայնը», իսկ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները պետք է դաս լինեն ԵՄ-ի համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հունգարական հանրային ռադիոյի եթերում: Նրա խոսքով՝ Բրիտանիայի ժողովրդի որոշումը ամեն դեպքում պետք է հարգանքով ընդունել:
Ըստ Օրբանի՝ ԵՄ-ն պետք է վերլուծի՝ ինչ գործոններ են որոշիչ դարձել բրիտանացիների կամքի արտահայտման ժամանակ: Ըստ նրա՝ գործոններից մեկը, որն ազդել է ԵՄ-ն լքելու նրանց որոշման վրա, միգրացիոն ճգնաժամն է: «Նրանք ժամանակակից միգրացիային դիմակայելու հնարավորություն են փնտրել»,- ասել է Օրբանը:







































