Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց ստվարաթղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գևորգյանի մեղադրանքից՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Այսօր ավելի վաղ դատախազը հայտարարել էր, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել Գևորգյանին առաջադրված մեղադրանքը և սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։
2015 թվականի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Հակահարված» արտ խմբի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանն իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը սահմանադրական հանրաքվեից։
Նա մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:









































