ՀՀ նախագահի նստավայրն ամսական 1 մլն դրամ` մոտ 2,5 հազար դոլար է ծախսում միայն կոնյակ գնելու համար: Ընդ որում, այդ գումարը վճարում են հենց ՀՀ պետական բյուջեից, այսինքն` քաղաքացիներիս գրպանից: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնց համաձայն՝ հունիսին նախագահականը «Պեռնո Ռիկար» ընկերությունից ձեռք է բերել 40 հատ 0,7 լիտր տարողությամբ «Նաիրի» կոնյակ: Եթե սա վերածենք լիտրի, ապա կստացվի, որ այս ամիս նախագահականը գնել է մոտ 28 լիտր կոնյակ:
Ընդ որում, գրեթե նույնքան կոնյակ նախագահականը գնել էր նաև մայիսին. «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր,որ նախագահականը մայիսին մոտ 1 մլն դրամի 53 հատ 0,5 լիտր տարողությամբ «Նաիրի» էր գնել: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նախագահականում ջրի փոխարեն կոնյակ են խմում.
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:











































