ԱՄՆ-ի Սան Անտոնիո գազանանոցում ծնվել է էգ երկգլխանի կրիա, որին անվանել են Թելմա և Լուիզա: Կենդանին հրաշալի է իրեն զգում և ուտում է երկու գլուխների օգնությամբ, հաղորդում է NY Daily News-ը:
Թելման և Լուիզան կրիայի չոս ձագերից մեկն է և լույս աշխարհ է եկել հունիսի 18-ին: Նման անսովոր կենդանի ծնվել է այն պատճառով, որ երկվորյակների էմբրիոնները սերտաճել են: Գազանանոցի ներկայացուցիչների խոսքերով` Թելման և Լուիզան չեն վախենում այցելուներից, և կենդանու վարքում որևէ շեղում չի նկատվել:
Թելման և Լուիզան առաջին կենդանին չէ, որը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ ԱՄՆ-ում լույս աշխարհ էր եկել երկգլխանի կատու:





































