Ժամանակակից աշխարհն անընդհատ պլանավորում է պահանջում: Մենք բոլորս պլանավորում ենք օրվա անելիքները, արձակուրդը, հանգստյան օրերեը և այլն: Մեզ հայտնի է, թե ինչ և որ ժամին է հարկավոր անել: Այդ դեպքում ինչո՞ւ են շատերն անտեսում սեքսի պլանավորման հարցը: Իհարկե, անակնկալ ինտիմ մտերմությունը լավ բան է, բայց խոսքը դրա մասին չէ:
Շատ զույգեր ծանր աշխատանքի կամ զբաղվածության պատճառով ժամանակ չեն կարողանում գտնել սեքսի համար: Հենց այդ պատճառով հարկավոր է մտածել սեքսի պլանավորման մասին: Այդ ամենն իր դրական կողմերն էլ ունի: Առաջին հերթին, դուք միշտ իմանալու եք սիրային գուրգուրանքների ժամը՝ դրանով թույլ տալով օրգանիզմին տրամադրվել ենթագիտակցական մակարդակում: Դրան գումարած, նախօրոք մտածված ժամանակը բացառում է անհարմարությունը, ցանկության բացակայությունը և հոգնածությունը: Զուգընկերոջ հետ դուք կընտրեք այն ժամանակը, որը ամենահարմարն է, երբ բոլոր կողմնակի գոծերը չեն անհանգստացնի ձեզ: Կարելի է նաև պայմանավորվել վայրի վերաբերյալ: Չմոռանաք ձեր սեռական հարաբերությունների ռոմանտիկ ուղեկցության մասին:
Որպեսզի ձեզ չխանգարեն, անջատեք հեռախոսները և հեռացրեք բոլոր շեղող առարկաները: Պայմանավորվեք հարազատների հետ, որ նրանք հոգ տանեն երեխաների մասին: Նախապես խոսեք սենյակի լուսավորության մասին, քանի որ մութ սենյակում դուք չեք վայելի զուգընկերոջ մարմինը, իսկ չափից ավել վառ լույսը խանգարելու է ձեզ կենտրոնանալ:
Ամեն ինչ քննարկեք միասին և համաձայնեցրեք գործողությունները: Այդ ժամանակ ձեզ ոչինչ չի խանգարի վայելել միմյանց:









































