Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ում կմնա և կշարունակի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ՝ չնայած ԵՄ կազմից դուրս գալուն: Այս մասին BBC-ին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Բրիտանացիները երեկվա հանրաքվեում քվեարկել են հօգուտ ԵՄ կազմից երկրի դուրս գալու:
«Ես այսօր կխոսեմ մեր դաշնակիցների հետ Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, նրանց կհիշեցնեմ, որ մենք կմնանք ՆԱՏՕ-ում, կշարունակենք մեր դերը Արևմուտքի անվտանգության ապահովման գործում, կշարունակենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»,- ասել է Ֆելոնը:











































