Բունդեսթագի պատգամավորները արտակարգ հանդիպմանը կքննարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է հանգիստ և հիմնավորված մտածենք՝ ինչպիսին կլինի ԵՄ հետագա զարգացումը»,- ասել է Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության ղեկավարը՝ հանրաքվեի ամսաթիվը համարելով «օր, որը պետք է խթան դառնա Եվրոպայի ամրապնդման համար»։
Հանրաքվեն անցկացվել է հունիսի 23-ին։ Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել 51.9 տոկոս ձայներով։








































