Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կողմերին մոտեցնում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ շփման գծում իրավիճակը կմնա կայուն: Հանդիպումներն ունեն կարևոր նշանակությու և մեզ հնարավորություն են տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Պետերբուրգի հանդիպման ժամանակ կողմերը հարգանք հայտնեցին հրադադարի ռեժիմի հանդեպ, ինչպես որ հայտարարվել էր Վիեննայի հանդիպումից հետո:
Նախագահները նաև հավատարմություն հայտնեցին այն միջոցների ընդունմանը, որոնք ապագայում կնվազեցնեն բռնության ռիսկերը, ինչպես նաև պայմանավորվեցին վերականգնել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները»,- նշել է ամերիկացի համանախագահը:











































