Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, եթե վերջինս չհանձնի Կետրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հաղորդում է The Daily Beast-ը:
«Մենք ուսումնասիրում ենք, թե ազդեցության ինչ լծակներ ունենք: Իսկ ես կպատրաստեմ մի շարք միջոցներ, որպեսզի ցույց տամ ռուսներին, թե որքան լուրջ ենք մենք տրամադրված» ,- հայտարարել է սենատորը:
Ռուսաստանի քննադատությամբ հանդես են եկել նաև դեմոկրատները: Այնուամենայնիվ, սենատորների մեծամասնությունը Սնոուդենի գործը չի համարում լուրջ խոչընդոտ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ չնայած պատժամիջոցներ ընդունելու պատրաստակամությանը:








































