ՄԱԿ-ը հայտարարել է, որ անհրաժեշտ է հավաքել 65 մլն դոլար՝ իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում մարդասիրական գործողությունների անցկացման համար՝ կապված քաղաքի շրջանում ընթացող մարտերի հետ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած ամիս իրաքյան քաղաքը լքել է ավելի քան 85 հազար մարդ։
Նշվում է, որ 2016 թվականին Իրաքի օգնության ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների ծրագիրը գնահատվում է 861 մլն դոլար։ Ներկայում ծրագիրը ֆինանսավորված է 36 տոկոսով։
Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ն ողջունել էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքի բանակի հաջողությունները։











































