Ռումինիայի հյուսիս-արևելքում շոգ եղանակի պատճառով առնվազն 5 մարդ է մահացել, ևս մի քանի մարդ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Երեք մարդ մահացել է աշխատանքի ժամանակ, նրանց թվում կա 74-ամյա մի տղամարդ։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Ռումինիայի որոշ հատվածներում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթ։









































