Նյու Յորքի կենտրոնում երկու շաուրմա վաճառողների միջև հակամարտությունն ավարտվել է արյունահեղությամբ, հայտնում է NY Daily News-ը:
Պարբերականի տվյալներով՝ 39-ամյա Մոհամեդ Ավադը և 37-ամյա Էյսա Նասերը վիճել են առևտրային կետի համար:
Լեզվակռվի ընթացքում Ավադը հանել է ածելին և դրանով մի քանի անգամ անցել է Նասարի վրայով: Դրանից հետո նա թաքնվել է, սակայն ավելի ուշ հետ է եկել: Վկաները պնդում են, որ տուժողը փորձել է ինքնուրույն ոստիկան կանչել, սակայն կորցրել է գիտակցությունը:
Ավադին մեղադրանք կներկայացվի հարձակման և զենք կրելու համար:
Պարբերականը նշում է, որ Նասարի վրա դրվել է 5 կար: Նա 2 շաբաթից շուտ չի կարողանա վերադառնալ աշխատանքի:








































