Չինաստանի արևելյան Ցզյանսու շրջանում մրրիկից և կարկուտից զոհվել է 51 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Xinhuanet-ը:
Այդ տեղեկատվությունը հաստատել են իշխանությունները: Փոթորիկը ավերել է մի քանի տներ և էլեկտրահաղորդալարեր:
Անցյալ շաբաթ Չինաստանում հորդառատ անձրևներից զոհվել էր 13 մարդ:









































