Եգիպտոսի ընտրական բարձրագույն հանձնաժողովը մերժել է նախագահի նախկին թեկնածու Ահմեդ Շաֆիկի` 2012 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը, գրում է ria.ru-ն:
Սպասվում է, որ Հոսնի Մուբարաքի կառավարման ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Շաֆիկի հայցը կքննի ընտրական հանձնաժողովի նոր կազմը, որի նշանակումը տեղի կունենա 2013-ի հուլիսի 1-ից հետո:
Եգիպտոսի նախկին վարչապետն անցած ամիս ընտրական բարձրագույն հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն երկրի ղեկավար էր ընտրվել իսլամիստ Մուրսին:









































