Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ իրենք աշխատում են Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին բանակցությունների համար մանդատի ստացման ուղղությամբ:
Նա հավելել է, որ այդ կապակցությամբ իրականացվել են մի շարք այցեր. «Ինչպես գիտեք, այդ մանդատը պետք է տրվի ԵՄ անդամ երկրների կողմից: Ներկայումս այդ գործընթացը շարունակվում է»:
Մարդը հայտարարել է, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել Ադրբեջանի փոխարտգործնախարարի այն հայտարարությունը, թե մանդատը կարող է տրվել այս տարվա հոկտեմբերին:







































