Thursday, 25 06 2026
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը

«Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրությունը մեր գիտության կործանման ամենակարճ ճանապարհն է». ակադեմիկոս

Հունիսի 27-29-ը գիտությունների ազգային ակադեմիայում անց են կացվելու ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ: Ծննդյան 80-ամյակը բոլորած ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արդեն 10 տարի զբաղեցնում է ակադեմիայի նախագահի պաշտոնը, մինչ այս պահը նա նախագահի միակ թեկնածուն է: Ակադեմիկոսների գնահատմամբ՝ Ֆադեյ Սարգսյանը սկսեց ակադեմիան քանդելու գործընթացը, Ռադիկ Մարտիրոսյանը շարունակում է, և եթե երրորդ անգամ ընտրվի, գիտության համար դա կլինի կործանարար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների բաժնի վարիչ, ակադեմիկոս Անրի Ներսեսյանի հետ: Ակադեմիկոսն անդրադառնալով Ռ. Մարտիրոսյանի արտահայտությանը՝ Հայաստանը քոսոտ երկիր անվանելուն, նշեց, որ դա լեզվի սայթաքում էր. «Բայց ես չեմ արդարացնում, դա նշանակում է, որ նա չի կարողանում վերահսկել իր արտահայտությունները»:

ԳԱԱ նախագահի ընտրությունների վերաբերյալ Ա. Ներսեսյանը նշեց, որ ըստ երույթին` նորից կընտրվի Ռ. Մարտիրոսյանը, բայց դա դժբախտություն կլինի. «Այս 10 տարիներին գիտությունն ինչ արել, չի արել, ես չեմ կարող ամբողջությամբ ասել, բայց մեր գիտությունը փլվում է արդեն»:

«Ժողովուրդը կոռուպցիա ասելով՝ հասկանում է կաշառակերություն, թալան, դրանով, իհարկե, օժտված է Ռադիկ Մարտիրոսյանը, բայց տվյալ դեպքում ես կոռուպցիայի այլ կողմն եմ շեշտում, դա օրենքի խախտումն է՝ հօգուտ իր մոտիկների, ակադեմիկոս ընտրվում է անօրինականությամբ, և Մարտիրոսյանն ասում է. «Դե, կանոնադրությունը սուրբ կով չէ ակադեմիայի 120 անդամների առաջ: Այս տասը տարիները ցույց տվեցին, որ նա չի կարողանում և չի էլ ուզում իր գործն անել»:

Անրի Ներսեսյանը պնդում է՝ այս անգամ էլ մի քանի  ակադեմիկոս ակադեմիայի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, սակայն հանել են՝ պայքարը համարելով անիմաստ, քանի որ ընտրության արդյունքները կանխորոշված են: Անրի Ներսեսյանը նկատում է, որ ակադեմիկոսները պասիվ են, լռում են կարևորագույն խնդրի շուրջ, քանի որ մտածում են, որ միգուցե երկրի առաջին դեմքի կողմից արդեն իսկ ամեն ինչ կանխորոշված է. «Միգուցե Ռադիկ մարտիրոսյանը հարկադրված է եղել անել այն, ինչ թելադրել են վերևից

Ա. Ներսեսյանի դիտարկմամբ՝ մեր հասարակության մեջ հեռանալու մշակույթ չկա: «Չորսօրյա պատերազմը մի կայծակ էր, որ շատ բան լուսավորեց: Ռ. Մարտիրոսյանը, ասելով, որ մենք Իսրայելից առաջ ենք գիտության զարգացմամբ՝ ուղղակի գլուխ է գովացել, դա նշանակում է, որ ինքը իր «փեշակին» չի տիրապետում»:

Ակադեմիկոսի խոսքով՝ այժմ գիտությունից շատ հեռու Ռադիկ Մարտիրոսյանը չպետք է ղեկավարի Հայաստանի գիտությունը. «Շատ տխուր է, որովհետև մեր գիտությունն արժանի չէ նման ղեկավարի, այսպիսի ղեկավարներ ունենալը  դժբախտություն է»: Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, ամենամեծ դժբախտությունը, ոչ թե Ռադիկ Մարտիրոսյանն է, այլ նրա թիմը՝ նախագահությունը, ովքեր կընտրեն նրան: Անրի Ներսեսյանն ընդգծեց. «Ռ. Մարտիրոսյանի վերընտրվելը մեր գիտության կործանման ամենակարճ ճանապարհն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում