Bild-ը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Դորտմունդի ակումբի բանակցությունները Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Քևին Բրյույնեի և Ամստերդամի «Այաքս»-ի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի տրանսֆերները ձեռք բերելու շուրջ ձախողվել են:
Այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք «Բորուսիա»-ն վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց պահանջվող 30 մլն եվրոն, ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատասխանել է, թե խուսափում է մեկնաբանություններից:








































