Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ խաղաղ ճանապարհով: Այս մասին Բաքվում Ամերիկյան կենտրոնում ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ ու Գլոբալ համագործակցության ֆորումի ղեկավար Ամիր Դոսալը, հայտնում է Trend.az գործակալությունը:
Մեկնաբանելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերի չկատարելը, Դոսալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի հանդիսանում հիմնական առաջնայնություն համաշխարհային հանրության համար:
«Այսօր ամբողջ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի խնդրի վրա: Սիրիայում ամեն օր զոհվում են բազմաթիվ մարդիկ»,- նշել է նա:








































