Պորտուգալիայի հիմնական արհմիությունները՝ «Պորտուգալացի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը» և «Աշխատավորների համընդհանուր միությունը» գործադուլի կոչ են արել: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության բյուջետային տնտեսության քաղաքականության, ինչպես նաև գործազրկության աճի դեմ: Նրանք վստահ են, որ իրենց ակցիան ազդանշան կդառնա կառավարության համար, որ աշխատավորները դժգոհ են նրա քաղաքականությունից և պահանջում են արձագանքել ժողովրդի խնդիրներին:
Պորտուգալիայի վարչապետ Մեդրու Պասուշ Կոելյուն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը հարգում է գործադուլի դուրս գալու ժողովրդի իրավունքը: «Ես, որպես վարչապետ, կարծում եմ, որ երկիրն աշխատանքի, այլ ոչ թե գործադուլների կարիք ունի: Այնուհանդերձ, գործադուլի դուրս գալու իրավունքը հանդիսանում է անքննելի»,- ընդգծել է նա:
Առաջինը գործադուլին միացել են հասարակական տրանսպորտի աշխատողները:Անցած գիշեր նրանք աշխատանքը դադարեցրել են Լիսաբոնում և Պորտուում:








































