Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Взгляд»-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ը պահանջում է 30 մլն եվրո, բայց ոչ մի ակումբ այդքան գումար չի վճարի: Եվրոպական ցանկացած ակումբի համար վճարած 30 մլն եվրոն հավասար է 45 մլն-ի, քանի որ նրանք նաև 50% հարկ են վճարում»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դեռ չի միացել «Շախտյոր»-ին, որը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում:








































