Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցած մրցաշրջանի ընթացքում բազմիցս ստիպված է եղել զպել իրեն, ինչպես նաև խոստովանել է, որ մտածել է «Արքայական ակումբ»-ը լքելու մասին:
«Ես բազմիցս զպել եմ ինձ հանուն «Ռեալ»-ի և զգացել եմ երկրպագուների և թիմակիցներիս աջակցությունը»,- նշել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ «բլանկոսներ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն2012/13թթ մրցաշրջանի ընթացքում Կասիլյասին նստեցրել է պահեստայինների նստարանին՝ հայտարարելով, որ Դիեգո Լոպեսն ավելի լավ խաղ է ցուցադրում, քանի Իկերը:







































