Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը իսպանական մամուլին տված հարցազրույցում իր գոհունակություն է հայտնել Կարլո Անչելոտիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման վերաբերյալ:
«Արքայական ակումբ»-ի դարպասապահը հավատում է, որ թիմը կկարողանա հաջողություն գրանցել իտալացի մասնագետի գլխավորությամբ:
«Կարծում եմ՝ ակումբը չի սխալվել Անչելոտիի հարցում: Մասնագետը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել իր մարզչական կարիերայի ընթացքում՝ հաղթանակ տանելով ազգային առաջնություններում և ՉԼ գավաթի խաղարկությունում: Հուսով ենք, որ հաջողության կհասնենք նրա գլխավորությամբ: Վերջին մրցաշրջանում ճակատագիրը երես էր թեքել մեզնից»,- նշել է Կասիլյասը:






































